00:00:00

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՏՏ վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

17:12, 29 հունիս 2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին: Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետեւյալ մասնագիտական գիտելիքները՝ • Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների եւ մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ, • ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում եւ ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ եւ փորձ, • Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման  փորձ եւ գիտելիքներ, • Agile, Scrum մեթոդաբանության իմացություն եւ աշխատանքային փորձ, • Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes), • Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ եւ գիտելիքներ, • Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն եւ տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ, •ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն, • Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ, • Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ, • PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն, • IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն, • Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ եւ գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում: Ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն եւ բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի եւ ակտերի վերաբերյալ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է: Մրցույթի անցկացման ձեւի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի եւ մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետեւյալ հղումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր