00:00:00

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին

20:52, 29 հունիս 2020 Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանություն է ստացել զինվորական օգտագործան համար, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով CanSino Biologics-ը: COVID-19-ի դեմ վերահամակցված պատվաստանյութը մշակել են CanSino Biologics ընկերությունը, Պեկինի բիոտեխնոլոգիաների ինստիտուտը եւ Ժողովրդաազատագրական բանակի Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիան: «Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը օժտված է SARS-CoV-2 կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջացումը կանխելու ներուժով»,- նշված է հայտարարության մեջ: Նշվում է, որ կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը հաջողությամբ են անցել, բայց զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան դեպարտամենտի թույլտվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր