00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին

19:22, 29 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետեւում են Լիբանանում համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին եւ մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաեւ Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը: Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության եւ ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր