00:00:00

«Իմ քայլից» Կարեն Համբարձումյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

14:48, 29 հունիս 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասինհայտնել է պատգամավորը՝ հավելելով, որ թեստի պատասխանը երեկ երեկոյան է ստացել։ «Հիմա ես եկել եմ «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ լրացուցիչ ստուգումներ եմ անցնում։ Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, ես իմ ոտքով, իմ մեքենայով եկել եմ հիվանդանոց ստուգումներ անցնելու»,- ասաց Կարեն Համբարձումյանը` հավելելով, որ այլ հարցերի չի կարող պատասխանել։ Առավել մանրամասն կխոսի ստուգումներն անցնելուց հետո։ Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը ևս կորոնավիրուսով են վարակվել։ ԼՀԿ-ից կորոնավիրուսով վարակվածներ այս պահին հայտնի չեն։ Ավելի վաղ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ շփվել է վարակակրի հետ և ինքնամեկուսացել է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր