00:00:00

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը հրաժարական է ներկայացրել

12:53, 29 հունիս 2020

Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է  ներկայացրել։ «Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։ Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատելու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գալոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր