00:00:00

Վրաստանում ՀՀ քաղաքացի է վարակվել կորոնավիրուսով

16:04, 29 հունիս 2020 Աշխարհ

Վրաստանում COVID-19-ով վարակված նոր հիվանդներից մեկը ՀՀ քաղաքացի է, ով գտնվում էր կարանտինային գոտում, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը: Ըստ նրա՝ անցած 24 ժամվա ընթացքում կլինիկա է ընդունվել վարակված երկու հիվանդ: Նրանցից երկրորդը Վրաստանի քաղաքացի է, որը նույնպես կարանտինային գոտում էր գտնվում: Բոքսի բաժանմունքում բուժում է ստանում ընդհանուր 24 պացիենտ: «Պացիենտների ընդհանուր վիճակը չափավոր է եւ մեղմ: Այս պահին ծանր հիվանդներ չունենք: Անցած 24 ժամվա ընթացքում երկու հիվանդ է ժամանել, երկուսն էլ տեղափոխվել են կարանտինային գոտիներից, նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, իսկ երկրորդը՝ ՀՀ քաղաքացի: Այժմ նրանք հետազոտվում են»,- լրագրողներին հայտնել է Էնդելաձեն: Այս ժամանակահատվածում երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը 924 էր, առողջացել է 785 մարդ, մահացել է 15 հիվանդ: 2819 մարդ գտնվում է կարանտինում, 230-ը գտնվում է հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության տակ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր