00:00:00

Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. խոսնակ

10:55, 29 հունիս 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Alternativ.am կայքի հրապարակմանը: «Alternativ.am կայքը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել»,-գրել է նա: Ավելի վաղ կայքը գրել էր, որ հունիսի 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի՝ Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայկ Գեւորգյանի մոտ արդեն ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը: Այս մասին հայտնում է Alternativ.am-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նշվել էր նաեւ, որ կայքի հավաստի տեղեկություններով, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս վարակված է կորոնավիրուսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր