00:00:00

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:18, 29 հունիս 2020

Հանրապետության տարածքում՝       Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն  աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 28-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:  Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր