Երեւան քաղաքի բնակիչ Արշակ Ղարիբյանը համոզված է Երեւանի քաղաքապետարանում կայացած աճուրդը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է նաեւ ինքը չի կայացել օրենքի շրջանակներում, և ինչի պատճառով ինքը զրկվել է աճուրդին մասնակցելուց։ Irakanum.am-ի հետ զրույցում Ղարիբյանը նշեց, որ մեկ անգամ հողատարածք ձեռք բերելու աճուրդին մասնակցել է փետրվարին, քաղաքապետարանի աշխատակիցը իրեն չի զգուշացրել, որ անհրաժեշտ դիմումը իր կողմից է լրացվելու։
«Առաջին անգամ մասնակցում եմ, նորմալ անուն ազգանունս կարդում են, աճուրդին մասնակցում եմ, քսան տոկոս ավելով կրվում եմ, դուրս եմ գալիս։ Նորից աճուրդ է լինում, ապրիլ ամսին գնում եմ, քաղաքապետարանի աշխատողը դատարկ բլանկը տվեց ասեց ստորագրի, ասեց ժամանակ չունեմ հետո կլրացնեմ, բայց անձնագրի պատճենը սերոքս արեց։ Իմ ազգանունը Ղարիբյան է, բռնում գրում է Գրիգորյան»,- ասաց Արշակ Ղարիբյանը։ Այդ մասին նա տեղեկանում է միայն մեկ ամիս անց, երբ աճուրդի օրը գնում է քաղաքապետարան։ «Գնում եմ իմ անուն- ազգանունը չկա, ներս չեն թողնում, տենց հողը առնում են»,- ասաց նա։
Տեղի ունեցածը Արշակ Ղարիբյանը համարում է անօրինական և արդեն իսկ բողոք- դիմումներ է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայություն և ՀՀ ոստիկանություն, սակայն տվյալ կառույցներից որեւէ պատասխան չի ստացել։ Աճուրդի օրը, երբ պարզվում է , որ քաղաքացու տվյալները սխալ են ձեւակերպել, նրան առաջարկել են սպասել՝ հետո կպարզեն։ «Սա դիտավարորություն է եղել, որ ինձ մեջտեղից հանեին, իրանց մարդը գներ»։ Աճուրդի հանված հողատարածքը գտնվում է Աշտարակի խճուղի հ.51/66 և Աշտարակի խճուղի հ.51/67 տարածքում:
«Խարդախություն է տեղի ունեցել, չգիտեմ կոռուպցիա կա թե չկա, ես փաստեր չունեմ։ Հետո ինձ ավագանու անդամները կանչում են, ասում են աղջիկ է սխալվել է, մի բողոքի»,- պատմեց Արշակ Ղարիբյանը։ Հիմա նա ունի մտավախություն, որ տեղի ունեցածը դիտավորություն է, որպեսզի հիշյալ աճուրդներում մասնակցեն բացառապես քաղաքապետարանի համար ցանկալի մարդիկ։
Արշակ Ղարիբյանը մեզ է տրամադրել նաեւ Վերահսկողական ծառայություն և ոստիկանություն ուղղված իր դիմումի կրկնօրինակը, որը ևս հրապարակում ենք։
Ես՝ Արշակ Ղարիբյանս, մասնակցելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փակ դասական աճուրդին, որոնք գտնվում են Աշտարակի խճուղի հ.51/66 և Աշտարակի խճուղի հ.51/67 տարածքում:Մոտ երեք ամիս առաջ ես մասնակցել եմ տվյալ տարածքում գտնվող հողամասերի աճուրդին: Սյուզաննա Սերոբյանի կողմից լրացված իմ մասնակցության հայտով օրենքի սահմաններում մասնակցել եմ աճուրդին և պարտվել: Մասնակցելով այս անգամ ունեմ հիմնավոր կասկածներ, որ աճուրդը չի կայացել օրենքի սահմաններում:
Աճուրդը տեղի է ունեցել 18.05.2020 թ-ին, հայտը ներկայացնելու ժամանակ 20.04.2020 թ-ին դիմում ընդունող աշխատակցուհին՝ Սյուզաննա Սերոբյանը չտեղեկացնելով և չզգուշացնելով, որ ես ինքս պետք է լրացնեմ դիմումի հայտը, ապա վերցնելով անձնագիրս և պատճենահանելուց հետո ինձ ստորագրել տվեց դատարկ բլանկի վրա և ասելով, որ զբաղված է հետո կլրացնի, և ես վստահելով նրան ստորագրեցի դատարկ բլանկի տակ:Մոտավորապես 15 օր հետո գնացի նրա մոտ, որպեսզի այլ հողերի վրա նույն պես մասնակցության հայտ ներկայացնեմ, քանի որ հայտերն ընդունվում էին մինչև 2020թ, մայիսի 12-ը: Բայց Սյուզաննա Սերոբյանը փորձելով մտերմիկ իրավիճակ ստեղծել և գրավելով իմ վստահությունը առաջարկեց, որ իմ կողմից նշված այլ հողերի վրա հայտ չներկայացնեմ. մեջբերելով հետևյալ խոսքերը՝<<այստեղից գործ չունես,գժանոց է,շատ են հայտ ներկայացնողները,դժվար է լինելու>>:ԵՎ, միևնույն ժամանակ ինձ համոզեց,որ տվյալ պահին ոչմի հայտ չկա այն հողերի վրա, որի վրա ես նախապեսմասնակցության հայտ էի ներկայացրել: Եվ նա մինչև վերջին օրը վստահեցնելով ինձ փորձեց հետ պահել այլ հողերի վրա հայտ ներկայացնելուց: Արդյունքում այն հողերը,որոնցից նա ինձ հետ պահեց վաճառվեցին մեկ անձի մասնակցությամբ մեկնարկային գնով:
Իմ տվյալները միտումնավոր սխալ լրացնելու պատճառով Արշակ Ղարիբյան անվան փոխարեն գրելով Արշակ Գրիգորյան, որի պատճառով էլ աճուրդի օրը անվանակոչելու ժամանակ ես ինձ չանձնավորելով Արշակ Գրիգորյան զրկվեցի աճուրդին մասնակցելու իմ իրավունքից, բայց քանի որ ընթացքում պարզում եմ, որ իմ անուն ազգանունը չկա ցուցակում անվտանգության աշխատողին տալիս եմ անձնագիրս որպիսզի ճշտում կատարի Սյուզաննա Սերոբյանի հետ, վերադառնալով հայտնում է որ Սյուզաննա Սերոբյանը ասում է թող աճուրդը վերջանա նոր կպարզենք: Սյուզաննա Սերոբյանը քաջ գիտակցելով և շատ լավ իմանալով, որ աճուրդից հետո ամենինչ ավարտվում է այդ պատճառով էլ նա չմոտեցավ:
Սակայն ստացվում է, որ տվյալ հողը գնվում է մեկ անձի կողմից մեկնարկային գնով:
Ես ունեմ հիմնավոր կասկածներ և տեսնում եմ միտումնավոր խարդախություն: Համոզված եմ, որ նման պայմաններում տեղի ունեցած աճուրդը բացարձակ կասկած է ներշնչում աճուրդի կազմակերպիչների և աշխատակազմում աշխատող բոլոր անդամների նկատմամբ: Խնդրում եմ աճուրդի արդյունքները ճանաչել անվավեր և վերականգնել աճուրդին մասնակցելու իմ իրավունքը. արդար պայմաններում: Պահանջում եմ, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր առնչությունեն ունեցել այս գործընթացի հետ: Հակառակ դեպքում համոզված եմ, որ ապագայում դեռ շատ բարեխիղճ մասնակիցներ կտուժվեն:
Irakanum.am