Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 924դեպք, վարակվածներից 785 մարդ առողջացել է, 15-ը` մահացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 090 456 է, մահացել է 501 480 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: