00:00:00

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

16:41, 27 հունիս 2020

Հանրապետության տարածքում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18, Տավուշում գիշերը +10+15, ցերեկը՝ +20+23, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25, Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22, Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22 (հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր