00:00:00

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությանը

16:02, 27 հունիս 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներին՝ ղեկավար Արման Բաբաջանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և տարբեր հարցերում Արցախին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր