00:00:00

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին.Արմեն Աշոտյան

15:00, 27 հունիս 2020

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին, իշխող մեծամասնությունն ընդունել է դրանք: ԵԺԿ-ն հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ամրապնդելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր