Երեք մարդ մահացել է և ևս չորսը հոսպիտալացվել են ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում այն բանից հետո, երբ ձեռքերն ախտահանելու հականեխիչ միջոց են խմել։ Այս մասին տեղեկացրել է տեղի առողջապահության վարչությունը։
Բժիշկների տվյալներով՝ մահվան պատճառը մեթիլ սպիրտն է եղել, որի հիման վրա պատրաստված է եղել հականեխիչ միջոցը: