00:00:00

Տեղի է ունեցել մեդալի հավակնորդների քննությունը

13:51, 27 հունիս 2020

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են 73 շրջանավարտ։ Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանզ գնահատականը, իսկ 7 հոգին չեն ստացել 18 և ավելի բարձր միավորներ։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։
Համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից» :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր