00:00:00

«Հրապարակ». «Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս». Սասուն Միքայելյանը հրաժարվել է ցուցմունք տալուց

13:36, 27 հունիս 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․ Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր