00:00:00

Թորոսյանի կինը ամուսնուց ունևոր է․ Թևանյանի եկամուտները հարկային տարում զգալի աճել են

16:49, 26 հունիս 2020

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների մասին տարեկան հայտարարագրերը։ Irakanum.am-ն ուսումնասիրել է նախարարներից Արսեն Թորոսյանի և նրա կնոջ  ունեցվածքը։ Եվ այսպես ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2011 թվականին: Համաձայն հայտարարագրի ունի երկու մեքենա՝ BMW X5։ Որպես դրամական միջոց Թորոսյանը հայտարարագրել է 21,000.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 Եվրո և 1,700,000.00 ՀՀ դրամ։ Աշխատավարձից ստացված եկամուտը կազմում է 6,518,497.00 ՀՀ դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 900,000.00։ Ընդհանուր հաշվով ԱՆ Թորոսյանը ունի 7,418,497.00 ՀՀ դրամ։ Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդուհի Թևանյանը ամուսնուց հարուստ է։ Նա հայտարարագրում ներկայացրել է, որ 7,800,000.00 ՀՀ դրամով ձեռք է բերել BMW մակնիշի մեքենա։ Նախարարի կինը իր հաշվին ունի 20,000.00 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում ավելացել է ևս 10-ը հազար դոլարով և 260,000.00 ՀՀ դրամ, որը ևս ավելացել է հասնելով՝ 1,950,000.00-ի։ Վարդուհի Թևանյանի տարեկան աշխատավարձը կազմել է 17,500,000.00 ՀՀ դրամ։ Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը՝ 3,150,000.00։ Ընդհանուր առմամբ Թևանյանն ունի՝ 20,650,000.00 ՀՀ դրամ։ Նշենք, որ Վարդուհի Թևանյանը «ՄԻԲՍ» կենտրոնի տնօրենն է։ Հաջորդիվ կներկայացնենք գործադիրի մյուս անդամների գույքի և եկամուտի տարեկան հայտարարագրերը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր