00:00:00

2020 թվականին Հարավային Կորեայի բնակչությունն առաջին անգամ կսկսի նվազել

20:01, 26 հունիս 2020 Աշխարհ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է զերծ մնալ քննական կենտրոններում կուտակումներից։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ներկայացնելով ընդունելության քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանները, նախարարն ընդգծեց, որ դիմորդին կթույլատրվի առավելագույնը մեկ ուղեկցող ունենալ, եթե հնարավոր չէ վերջինիս միայնակ գալը։ «Դիմորդին քննական կենտրոն բերելուց հետո՝ տարածքը պետք է լքել, որպեսզի կուտակումներ չլինեն», — ասաց նախարարը։ Նա նշեց, որ դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կջերմաչափվեն, ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում կիրականացվի, եթե դիմորդը դիմակ չունենան, նրանց կտարամադրվի դիմակ։ Անդրադառնալով այն դեպքերին, որ հնարավոր է դիմորդները մշտապես ջերմություն են ունենում այլ հիվանդությունների պատճառով և դրանք կորոնավիրուսի հետ կապված չեն՝ Հարությունյանը հորդորեց համապատասխան փաստաթուղթ ներկայացնել։
«Մշտական ջերմությամբ կամ ջերմության տատանումներով ուղեկցվող հիվանդություն ունեցող դիմորդներին խնդրում ենք քննության օրը պոլիկլինիկայի կողմից տրամադրված համապատասխան քաղվածք ներկայացնել», — ասաց նա։ Նախարարը հորդորեց մեքենաներով չմոտենալ քննական կենտրոններին։ Նա նաև նկատեց, որ այս տարի կենտրոնների թիվն ավելացել է՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն այս տարի կգործեն 47-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր