00:00:00

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով

19:11, 26 հունիս 2020 Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիսին 3.9 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին նվազումը կազմել է 10.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 4.2 տոկոսով: 2020 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 8.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 190 հազար 166 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.1 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 11.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.8 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մայիսին եղել է 483.95: Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր