00:00:00

Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են մասնակցել ընդունելության քննություններին. ԿԳՄՍ նախարար

14:28, 26 հունիս 2020

Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով»,- նշել է Հարությունյանը: Միասնական քննությունները մեկնարկելու են հուլիսի 2-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն) առարկայից, հուլիսի 4-ին կլինեն «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա», իսկ հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» առարկաներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր