00:00:00

ԱՀԿ․ Հայաստանը 11 երկրների մեջ է, որտեղ աճում է կորոնավիրուսի վարակը

11:40, 26 հունիս 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Եվրոպայում նկատվում է Covid-19- ի շաբաթական դեպքերի աճ՝  սահմանափակումների  թեթևացմանը զուգահեռ։ Այս մասին գրում է BBC-ն։ ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Անրի Կլուգենը նշել է, որ 11 երկրներում, որոնց մեջ են Հայաստանը, Շվեդիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ալբանիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ղրղզստանը, Ուկրաինան և Կոսովոն, վարակի արագացված փոխանցումը հանգեցրել է շատ նշանակալի աճի։ Կլուգենը նշել է, որ իր նախազգուշացումները  վարակի վտանգի մասին իրականություն են դարձել։ «Եթե այն մնա առանց ուշադրության, ապա Եվրոպայում առողջապահական համակարգերը կկանգնեն փլուզման եզրին»,-ասել է Կլուգենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր