00:00:00

COVID-19 ախտորոշում ունեցող հիվանդը, ում պատմության մեջ սխալմամբ «մահ» բառն էին գրել, մահացել է

22:37, 25 հունիս 2020

Օրեր առաջ համացանցում թեժ քննարկումների կենտրոնում էր հայտնվել ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից հրապարակված տեսանյութը, որտեղ ցույց էր տալիս, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր պապիկը հետազոտություններ է անցել, պարզվել է, որ հայտնաբերված հիվանդությունը բուժելի չէ, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ էպիկրիզի մեջ գրել են՝ մահացել է Covid-19-ից, մինչդեռ անձը ողջ է: ArmDaily.am-ի տեղեկություններով` վերջինս մահացել է արդեն իսկ ախտորոշված հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանն ArmDaily.am-ի զրույցում նշել էր, որ իրականում վրիպակ է տեղի ունեցել: Կորոնավիրուսի թեստավորում են արել, պատասխանը եղել էր դրական, իսկ «մահ» նշելու համար հայտնել էին, որ վրիպակ է տեղի ունեցել՝ «դուրս գրում» նշելու փոխարեն նշվել է «մահ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր