00:00:00

Հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչք

20:43, 25 հունիս 2020

Հունիսի 26-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային թռիչք: Այն տեղի կունենա ժամը 18։00-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռով: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ, և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, պետք է նշված չվերթի տոմսերը ձեռք բերեն «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 25-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և հունիսի 26-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ըստ դեսպանության հայտարարության՝ ավիատոմսի արժեքը 13 հազ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Ուղևորների հաշվառումը մեկնարկելու է հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր