Քսանվեց ստորագրություն՝ սա բավարար քանակ է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննարկման վերցնի պատգամավորների դիմումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ին պատգամավորների դիմումի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ։
Հիշեցնենք, որ գործընթացը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ նախաձեռնությանը կմիանա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Այսպիսով, ստորագրությունները դարձան 26-ը։ Սակայն արդեն երկար ժամանակ է, որպես ԱԺ ներկա գումարման պատգամավորների թվի մեկ հինգերորդ մաս, նշվում է 27 թիվը։