00:00:00

Նոր որոշում. ԱՄՆ ՄԶԳ կողմից նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար դոլար

19:28, 25 հունիս 2020

Կառավարությունն այսօր՝ հունիսի 25-ին իր նիստում հավանություն է տվել 2020 թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Լրացուցիչ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր