00:00:00

Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել. Ստեփան Դանիելյան

19:10, 25 հունիս 2020

Այստեղ երկու հարց կա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմքի փրկություն և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմքի փրկություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» գործողություններին՝ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցում: «Եթե կուսակցությունը չի կարողանում իր դեմքը փրկել, ապա խորհրդարանական խմբակցության անդամներ կան, որոնք կարող են իրենց դեմքը փրկել, բայց դա արդեն իրենց որոշումն է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել են, որ հետ են վերցնում իրենց դիմումը, որ ԼՀԿ-ն չփորձի Ռոբերտ Քոչարյանի անունը շահարկել՝ ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություներին չարձագանքելու համար: Ստեփան Դանիելյանը նշեց, որ 2018թ․ «Լուսավոր Հայաստանը»  չմիացան իշխանափոխությանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մասնավորապես Էդմոն Մարուքյանը նախկին իշխանությունների կարևորագույն որոշումներին կողմ են քվեարկել: «Այսինքն՝ գուցե դա գործելակերպ է, երբ բոլոր գործողությունները պայմանավորում են իշխանության հետ, բայց միևնույն ժամանակ պահում ընդդիմադիրի կեցվածք՝ ընտրություներում որոշակի ձայն հավաքելու համար: «Լուսավորը Հայաստանը» հայտնվել է ցուքցվանքում, այսինքն՝ ցանկացած դեպքում իր համար կլինի որոշակի հետևանքներ»,-ասաց նա: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր