00:00:00

Նիկիտա Խրուշչովի որդին ԱՄՆ-ում ինքնասպան է եղել

22:26, 25 հունիս 2020 Աշխարհ

Քաղաքագետ Սերգեյ Խրուշչովը՝ ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին, ինքնասպան է եղել: Նրա մահվան մանրամասները հայտնում է The New York Times-ը: Նշվում է, որ նրա մարմինը հայտնաբերել են գլխի վիրավորումով: Ոստիկանության տեղեկություններով՝ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել: Խրուշչով կրտսերի մահվան մասին հաղորդվել էր դեռեւս հունիսի 18-ին, բայց այդ ժամանակ ինքնասպանության մասին տեղեկություն չէր ստացվել: Սերգեյ Խրուշչովն ուներ ռուսական եւ ամերիկյան քաղաքացիություն. 1991 թվականին հայտնի գիտնականին եւ հրապարակախոսին հրավիրել էին Բրաունի համալսարան սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: Հետագայում նա մնացել էր ԱՄՆ-ում: ԽՍՀՄ-ում Խրուշչով կրտսերը զբաղվել է թեւավոր եւ բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ, մասնակցել է տիեզերանավերի վայրէջքի համակարգերի ստեղծմանը, փոխանցում է Lenta-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր