00:00:00

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում

14:04, 25 հունիս 2020

Հունիսի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում, նրանիցի 80-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 855 քաղաքացի, նրանցից 196-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 17 դեպք։   Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3876 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 24-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2522 նմուշառման հետազոտություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր