00:00:00

Եթե սոցիալական բունտը եղավ, մենք ի՞նչ ունենք, ձեր ապօրինի դղյակներն ու բենթլիներն են դառնալու դրա զոհը. Փաշինյան

17:58, 25 հունիս 2020 Քաղաքականություն

Կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է որոշ մարդկանց գլխին, նրանց ասում են՝ էս ինչ լավ էր էս կորոնավիրուսը եկավ, վերջապես մենք վերակենդանանալու շանս ենք ստացել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն իրենց թվում է, որ քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել; Հիմա եկել սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում: Այ, ժողովուրդ ջան, էդ որ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետեւ եթե սոցիալական բունտը եղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ է դառնալու: Առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, ձեր բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ: Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք սոցիալական բունտ, տեսնենք, թե դրա արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու եւ ինչ դիրքով, որը շատ կարեւոր է»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր