00:00:00

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

16:40, 25 հունիս 2020 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովե­նիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հե­տագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրա­պնդել մեր երկկողմ օրակարգը, որին  լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև       ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հա­վաստիքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր