Հայաստանում հերթ կանգնելու հարցը մինչեւ հիմա լուծված չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե բանկերի, փոստային բաժանմունքների ներսում հարցը լուծվում է, միեւնույն է դրսում չի լուծում, եթե նույնիսկ գծանշումներ են արվում դրսում: Երց ցուցադրական մաս կա, ֆլեշմոբի հարց կա, ամեն ինչ նորմալ է, հայտնվում են հազարավոր օրինակներ, թե ինչպես են բոլորը օրինական հերթ կանգնում: Էդ օրն անցնցում է, հաջորդ օրվանից ունենում ենք նույն իրավիճակը, ինչ նախկինում:
Էլ չեմ ասում, որ շարունակվում է կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ կան, որ կառավարությունը կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք, սրանով նպատակ ունեն արմատախիլ անել մեր ազգային ինքնությունը: Էտ երբվանից է փողոցում հանդիպելիս համբուրվելով բարեւելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մաս:
Ասենք՝ Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, սենց բարեւել, գրկել, փաթաթվել, իրա համբուրե՞լ են, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը: Այդպիսի պատմական տվյալների ես, անկեղծ ասած, չեմ տիրապետում»: