00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

11:50, 25 հունիս 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։ «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խորացնել և ամրապնդել մեր երկրների միջև հարաբերությունները թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը», -նշվում է ուղերձում։ Նախագահ Սարգսյանը Բորութ Պահորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր