00:00:00

Վարչապետի աշխատակազմն ու ՊՎԾ-ն միմյանց ավտոմեքենաներ են փոխանցել

14:50, 25 հունիս 2020 Քաղաքականություն

Կառավարություն իր այսօրվա՝ հունիսի 25-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված 2012 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան փոխանցել Պետական վերահսկողական ծառայությունը: Նույն որոշման երկրորդ կետով ՊՎԾ-ի հաշվեկշտռում գտնվող 2012 թվականի արտադրության «Toyota Cruiser» մակնիշի ավտոմեքենա փոխանցել վարչապետի աշխատակազմին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքային գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «TOYOTA CAMRY 2.5 GAS» մակնիշի, 190LL50 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենան փոխարինել ՀՀ պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում հաշվառված «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի, 001WW01 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենայով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր