ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութն է հրապարակել հանրապետությունում ընթացող շինաշխատանքների վերաբերյալ՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ։
Արարատի մարզում կառուցվում է ջրընդունիչ համակարգ։ Կառուցվում է ապակեմանրաթելային խողովակաշար՝ 1370 մետր երկարությամբ։ Ոռոգելի տարածքները կավելանան 1․5 անգամ՝ հասնելով 1130 հեկտարի։ Տարեկան կխնայվի 1 718 000 կվտ/ժ էլեկտրաէներգիա, կբարձրանա 1104 շահառուի ջրապահովման մակարդակը, ներդրվել է 125 մլն դրամ։
Կոտայքի Պտղնի համայնքին մեխանիկական ոռոգում ապահովող 2 պոմպակայանները կփոխարինվեն ինքնահոս համակարգով։