00:00:00

Բրազիլիայում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին

00:16, 25 հունիս 2020

Բրազիլիան, որը ողջ աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակման և մահվան ցուցանիշներվ, սկսել է պատվաստանյութի փորձարկումներ կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով փորձարկումների ծրագրին ծանոթ բժշկական աղբյուրին:
«Մենք այս շաբաթ սկսել ենք փորձարկումները, խոսքը 2000 կամավորների մասին է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ պատվաստանյութը մշակվել է Օքսֆորդի համալսարանի և դեղագործական ընկերության կողմից: Փորձարկումներն անցկացվում են Սան Պաուլոյում, որն առաջատարն է երկրում կորոնավիրուսով վարակված բնակիչների թվով:
Հարավամերիկյան երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 1 157 451 մարդ, հիվանդությունից մահացել՝ 52 951-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր