00:00:00

CNN. Հնարավոր է՝ Եվրամիությունն արգելի ԱՄՆ-ից ճանապարհորդների մուտքը

00:22, 25 հունիս 2020 Աշխարհ

Հնարավոր է՝ Եվրամիությունն արգելի ճանապարհորդների մուտքն այն երկրներից, որոնք ավելի շատ են ախտահարված կորոնավիրուսի համավարակով, ներառյալ ԱՄՆ-ից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Եվրոպական երկրները պատրաստվում են իրենց սահմանները բացել օտարերկրյա ճանապարհորդների համար: Եվրահանձնաժողովում արդեն խորհրդակցում են ԵՄ անդամ երկրների հետ այն հարցի շուրջ, թե հուլիսի 1-ից որ երկրներից ճանապարհորդների այցերը կարող են անվտանգ համարվել: Երեք աղբյուր հեռուստաալիքին հայտնել է, որ իրենք երկրների ցուցակներ չեն տեսել: Պաշտոնատար անձանց խոսքով՝ իրենք աշխատում են չափորոշիչների վրա, որոնք օգտագործվելու են համապատասխան ուղեցույցի մշակման դեպքում: Աղբյուրները նշում են, որ քննարկումները շարունակվում են: Նշվում է, որ ուղեցույցը պետք է հիմնվի այն բանի վրա, թե երկրներն ինչպես են հաղթահարում կորոնավիրուսի համավարակը: «Չափորոշիչները կենտրոնանալու են վիրուսի շրջանառության վրա»,- հայտարարել է ԵՄ դիվանագետը՝ հավելելով, որ Բրյուսելը քննարկում է Եվրամիություն այն երկրներից ճանապարհորդների այցելությունը արգելելու հնարավորությունը, որտեղ վիրուսն առավել ակտիվ է: Ընդ որում նշվում է, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականները պարտադիր չեն, եւ սահմանները բացելու որոշումը ԵՄ անդամ յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի անհատական կարգով: ԱՄՆ-ում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսով վարակումների եւ մահվան դեպքերի ամենամեծ քանակությունը: Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ գրանցվել է վարակման 2 346 937 դեպք, 121 224 պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր