00:00:00

Ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը. Արման Աբովյան

18:57, 24 հունիս 2020

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները։ Հա, չմոռանամ ասել, որ հենց ի սկզբանե մենք դեմ էինք գույքահարկի համատարած բարձրացմանը և բազմաթիվ անգամներ առաջարկել ենք, որ օրինակ բարձրացնեն թանկարժեք գույքի գույքահարկը, իսկ միջին և ցածր կարգի գույքին ձեռք չտան։ Ի վերջո թանկացրեք դղյակների, շքեղ առանձնատների, կամ էլիտար բնակարանների գույքահարկը , բայց հասարակ քաղաքացիներին ձեռք մի՛ տվեք... Մարդ արդեն հոգնում է այս համատարած աբսուրդից։ Հ.Գ. Անպայման պետք է կասեցվեն բոլոր այն օրենքները և կարգավորումները ,որոնք փաստացի կարող են հանդիսանալ միջին կարքի գույքի գույքահարկի թանկացման պատճառ` այս ծանր սոցիալական իրավիճակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր