00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց 600 հազարը

19:27, 24 հունիս 2020 Աշխարհ

Ռուսաստանի 84 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր 7 176 դեպք (+1.2%) է հայտնաբերվել, ապաքինվել է 12 393 մարդ, մահացել՝ 154 հիվանդ․ վարակվածների թիվը հասնում է 600 881-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է РИА Новости-ն։ Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (811), Մերձմոսկվայում (507) և Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում (323), Սանկտ Պետերբուրգում (218), Նիժնի Նովգորոդի շրջանում (207) և Վորոնեժի մարզում (198): Հիվանդության աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Չուկոտկայի ինքնավար շրջանում և Սևաստոպոլում՝ մեկական դեպք։ ՌԴ-ում ընդհանուր ապաքինվել է 368 822, մահացել է 8 513 պացիենտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր