00:00:00

Չինացի գիտնականը կանխատեսել է, որ կորոնավիրուսի համավարակը մինչեւ հաջորդ տարվա գարուն կավարտվի

00:45, 24 հունիս 2020

Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չժուն Նանշանը, մինչեւ 2021 թվականի գարուն նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի համավարակի ավարտ է կանխատեսել: Այս մասին հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը: Նա նշել է, որ համաճարակը չի կարող ավարտվել մինչեւ 2020 թվականի ձմեռը: Ընդ որում, ըստ նրա, վարակի լայնածավալ երկրորդ ալիք չի սպասվում: Նանշանը հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար երկրներին անհրաժեշտ է ճիշտ պահին կարճաժամկետ խիստ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ օդային ճանապարհորդությունների սահմանափակումները եւ ուսումնական հաստատությունների փակումը: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որի հետեւանքով առաջանում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսային բռնկումը համավարակ հայտարարեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր