00:00:00

Արդյո՞ք կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի միջոցով

00:30, 24 հունիս 2020

ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագետ Լի Ֆենցինը եկել է այն եզրակացության, որ COVID-19-ը չի փոխանցվում սննդային ապրանքների միջոցով: Ըստ նրա՝ աշխարհում սննդի միջոցով COVID-19 վարակի ոչ մի դեպք դեռ չի հայտնաբերվել:
«Տվյալների մեծ մասը վկայում է, որ սննդային ապրանքները չեն կարող վարակվել COVID-19- ով, բայց կարող են աղտոտված լինել»,- ավելացրել է Լի Ֆենցինը:
Նա բացատրել է, որ սնունդն աղտոտելու երկու եղանակ կա. փաթեթավորման միջոցով, որի վրա եղել է վիրուս, կամ վարակված անձի կողմից, որը զբաղվում է սննդի վերամշակմամբ:
Մտահոգությունները այն հավանականության մասին, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի միջոցով, առաջացել է Պեկինի մեծածախ շուկայում վարակի նոր բռնկումից հետո: Կորոնավիրուսի աղբյուրը ներմուծված սաղմոնը կտրելու տախտակն է եղել: Շուկայում գտնվող մարդկանց անմիջապես COVID-19- ի թեստ են կատարել: 517-ից 45 հոգու թեստը դրական արդյունք է տվել:
Պեկինում նոր բռնկման պատճառով սպորտային միջոցառումները կրկին արգելվել են, զբոսաշրջիկներին ժամանակավորապես թույլ չեն տա մտնել տարածաշրջան: : Ըստ նրա՝ աշխարհում սննդի միջոցով COVID-19 վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել: «Տվյալների մեծ մասը վկայում է, որ սննդային ապրանքները չեն կարող վարակվել COVID-19- ով, բայց կարող են աղտոտված լինել»,- ավելացրել է Լի Ֆենցինը: Նա բացատրել է, որ սնունդն աղտոտելու երկու եղանակ կա. փաթեթավորման միջոցով, որի վրա եղել է վիրուս, կամ վարակված անձի կողմից, որը զբաղվում է սննդի վերամշակմամբ:
Մտահոգությունները այն հավանականության մասին, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սննդի միջոցով, առաջացել է Պեկինի մեծածախ շուկայում վարակի նոր բռնկումից հետո: Կորոնավիրուսի աղբյուրը ներմուծված սաղմոնը կտրելու տախտակն է եղել: Շուկայում գտնվող մարդկանց անմիջապես COVID-19- ի թեստ են կատարել: 517-ից 45 հոգու թեստը դրական արդյունք է տվել: Պեկինում նոր բռնկման պատճառով սպորտային միջոցառումները կրկին արգելվել են, զբոսաշրջիկներին ժամանակավորապես թույլ չեն տա մտնել տարածաշրջան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր