00:00:00

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը

23:59, 23 հունիս 2020

Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Ասֆալտապատման լուրը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը: «Արծվանիստցիների շնորհակալական նամակը վերջերս հնչեց ԱԺ-ում: Գյուղի 22-րդ միջհամայնքային փողոցը գլխավոր ճանապարհին կապող հիմնական փողոցն է, որով անցնում է տրանսպորտային միջոցների 80 տոկոսը»,- գրառել է նախարարը։ Նա նաեւ հայտնել է, որ այս տարի Արծվանիստում սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է նաև նոր ջրատար, որն ապահովելու է շուրջ 3000 շահառուի անխափան ջրամատակարարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր