00:00:00

3542 կազմակերպության գործունեություն դադարեցվել է պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով

20:26, 23 հունիս 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հունիսի 22-ի դրությամբ կայացվել է 3542  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ Ընդհանուր առմամվ իրականացվել է 34271  ստուգում, որոնցից 952-ը՝ հունիսի 22-ին: Ստուգումներն իրականացրել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, կրթության տեսչական մարմինը, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր