00:00:00

Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը․Աշոտյան

14:05, 23 հունիս 2020

Տարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի: Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում: Իշխանությանը քննադատող նյութերի տակ ամեն լայքի, մեկնաբանության կամ կիսվելու համար իրենց քաղաքացիական կարծիքը հայտնող աշխատակցին ենթարկում են առնվազն դաստիարակչական զրույցի: Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը, սակայն այն փաստը, որ մարդկանց ճնշելու փորձերը նոր թափ են ստանում, վկայում է կրկին մի բանի մասին՝ Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր