00:00:00

Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի ենթարկվել. Հրայր Թովմասյան

13:03, 23 հունիս 2020

Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության. ՍԴ-ն նման նախագիծ, նման փաստաթուղթ չի քննարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: «Այն Սահմանադրությունը, որը գործում է, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության»,-ասաց նա՝ չցանկանալով գնահատականներ տալ ԱԺ կողմից արված սահմանադրական փոփոխություններին: «Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իր իրավունքն է դրանց ենթարկվել կամ չենթարկվելը այլ ինքը իրավունք չունի դրան ենթարկվել»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր