00:00:00

Քաշաթաղում մեկնարկում են ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր

17:26, 23 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, վերջինս նախագահին է ներկայացրել շրջանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, մասնավորապես՝ բնակարանային խնդիրները: Երկրի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է շրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Ընթացիկ տարում կսկսվեն 43 բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցման աշխատանքները, բնակարանային պայմանների բարելավման համար շրջանին կհատկացվի 150 մլն դրամ լրացուցիչ գումար՝ շինանյութերի ձեռքբերման նպատակով, կմեկնարկի Խնձորեսկ-Որոտան ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը, մեծ ուշադրության կարժանանան ոռոգման ցանցի վերանորոգման և կառուցման ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ կառավարությունը գործնական այլ քայլեր կձեռնարկի հայրենադարձության գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր