00:00:00

Կոչուբաև. «Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ

15:11, 23 հունիս 2020 Քաղաքականություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ահազանգում է՝ «Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցներ կմնան անգործ։ «Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․ Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։ Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ «Արարատինկասացիա»-ին, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։ Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ «Հայինկասացիա»-ի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ «Արարարտինկասացիան» ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»,- գրել է փասաբանը։ Նշենք, որ ընկերության աշխատակիցներն արդեն ստացել են օգոստոսին աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր