00:00:00

Հայերը տեսահսկման համակարգեր են տեղադրել սահմանի երկայնքով, սրանով է պայմանավորված շփման գծում հանգիստ իրավիճակը․ Զաքիր Հասանով

23:49, 22 հունիս 2020

Ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել է վերջին 2 տարում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստ վիճակին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հասանովը նախ նշել է, որ բանակցություններ են ընթանում, ապա հավելել, որ հայերը սահմանին տեսահսկման համակարգեր են տեղադրել։ «Հայերն ԱՄՆ-ում իրենց հովանավորների շնորհիվ տեսահսկման համակարգեր են գնել և տեղադրել շփման գծի երկայնքով և հետ քաշվել, որպեսզի մենք նրանց չկարողանանք հասնել հրաձգային զենքով։ Ես այդ մասին ասել եմ ԱՄՆ ներկայացուցիչներին, նրանք այդպես էլ չկարողացան բացատրել՝ ինչպես են արել»,- ասել է Հասանովը։ Նրա ասածից կարելի է ենթադրել, որ տեսահսկման համակարգերի առկայությունն է, որ ինչ-որ չափով զսպում է ադրբեջանական կողմին հարձակումներ չիրականացնել հայկական կողմի ուղղությամբ։ Հակառակ դեպքում, այդ համակարգերի միջոցով հնարավոր է արագորեն պարզել, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հայերն առավելություն ունեն, քանի որ շփման գծում չունեն բնակավայրեր, իսկ ռազմաճակատում անհանգիստ իրավիճակների դեպքում «հարվածում են ադրբեջանական բնակավայրերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր