00:00:00

Ռուսաստանից ժամանած բժիշներից երկուսն արդեն Արտաշատի ԲԿ-ում են

22:49, 22 հունիս 2020

Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկների առաջին խմբից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունն իրականացնելու համար արդեն ժամանել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Արտաշատի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից: «Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը: Նրանցից երկուսը՝ Անաստասիա Վոլկովան և Դավիթ Սախնովսկիյը իրենց առաքելությունը կիրականացնեն մեր կենտրոնում:Բժիշկներն այսօր ժամանել են մեր կենտրոն, նրանց դիմավորել և բարի գալուստ է մաղթել տնօրեն Հայկ Համբարձումյանը, ինչպես նաև իր շնորհակալությունը հայտնել ռուսաստանցի գործընկերներին՝ այս դժվարին օրերին մեզ հետ լինելու և մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,-հայտնում են բժշկական կենտրոնից: ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքելով՝ ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ, ըստ սահմանված հաջորդականության, առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր