00:00:00

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների որոշումը. որոշեցին ՍԴ չդիմել

00:13, 23 հունիս 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր: Դեմ ձայներ չկային: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում եւ չքվեարկեցին: Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը չի կարգավորում, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն որոշում չի ընունում որոշման նախագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ. «Մենք կշարժվենք առաջ եւ կկազմակերպենք երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը»,-ասաց նա: Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 213-րդ հոդվածում: Ըստ այդմ, նախատեսվում է, որ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Բացի այդ, սահմանվում է, որ ՍԴ դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է ՍԴ դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր