00:00:00

Արցախի ներդրումային հիմնադրամի նոր գլխավոր տնօրենն Էռնեստ Գրիգորյանն է . ԱՀ նախագահը ներկայացրել է ռազմավարությունը

00:31, 23 հունիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում՝ ընդգծելով, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի տարեցտարի կատարելագործվեն հիմնադրամի ունեցած գործիքակազմն ու տարբեր ծրագրերով առաջարկվող վարկային միջոցների մատչելիությունը: Նախագահ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հիմնադրամի նոր գլխավոր տնօրենին` Էռնեստ Գրիգորյանին, և համոզմունք հայտնել, որ վերջինս պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները: Արայիկ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ԱՆՀ նախկին գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր